211652_close_icon
views-count1001 դիտում article-date 16:59 05-07-2019

Պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ ՀՀ քաղաքացու կամքն անշրջելիորեն ուղեկցի մեզ. Արարատ Միրզոյան

Սահմանադրության օրվա առթիվ Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1֊ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ 2֊րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Անկախ մեր քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ այսրոպեական շահերից՝ մենք բոլորս առանց բացառության պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այս կամքը անշրջելիորեն ուղեկցի մեզ մեր պետության գոյության հետագա ողջ ընթացքում։ Շնորհավոր Սահմանադրության օրը»:

Նմանատիպ նյութեր