4682 դիտում
09:15 06-07-2019
Քննություններին անգիր անողների գործը բարդացել է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայոց լեզվի և հայ գրականության 2019 թ. պետական միասնական քննությունների թեստերի վերաբերյալ այս քննաշրջանում հնչեցին դժգոհություններ: Թեստերի հեղինակը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը, թերթի հետ զրույցում նշել է, որ անգիր անելու երևույթը կանխելու նպատակով, առանց շեղվելու շտեմարաններից, դպրոցական դասագրքերից ու ծրագրից, թեստում ներառվել են առաջադրանքներ, որոնց մի մասը բացարձակապես նույնն է շտեմարանի հետ՝ առանց մի տառի փոփոխության: Մի մասը չնչին փոփոխություններով է եղել, մյուս մասն էլ կազմվել է երկու կամ երեք առաջադրանքների կցումով՝ պահանջի փոփոխությամբ:
Բայց, արի ու տես, որ այդ փոփոխությունները աղմուկի առիթ հանդիսացան: Ա. Աբաջյանը ասել է. «Ինչի՞ ենք ականատես լինում: Դիմորդների 71 տոկոսը չի ճանաչել Ե. Չարենցի ստեղծագործությունների անվանումները: 30 տոկոսը չի կարողացել լուծել հոգնակի թվի վերաբերյալ դյուրին առաջադրանքը, 22 տոկոսը պատկերացում չունի՝ ինչ ասել է բաց և փակ վանկ, որ պիտի իմանար դեռ ցածր դասարաններում»:
Մեր զրուցակիցը մատնանշել է քննությունների ցածր արդյունքների մի քանի պատճառ ևս՝ անդրադառնալով նաև շտեմարանների թեմային»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
13:27 28-08-2014
Ուկրաինայի արևելքում իրավիճակը կտրուկ բարդացել է. Տիմչուկ
20919 դիտում
13:00 27-08-2021
Գորիս-Կապան մայրուղու շուրջ բանակցությունները բարդացել են. ո՞րն է խնդիրը. armeniasputnik.am
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը