1997 դիտում
16:53 06-07-2019
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնում է Բելառուս. օրակարգում բեռնափոխադրման ու ուղևորահոսքի հարցերն են
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ս.թ. հուլիսի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Մինսկում նախարար Պապիկյանը ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա.Ն. Ավրամենկոյի հետ կքննարկի երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության դիվերսիֆիկացմանը, բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կանոնակարգմանն առնչվող հարցեր։
Բելառուսի Հանրապետությունում նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական հանդիպումներից զատ այցեր կունենա մի շարք մեքենաշինական ձեռնարկություններ, որոնց ընթացքում գործընկերների հետ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես «Բրեմինո-Օրշա» մուլտիմոդալ արդյունաբերական և լոգիստիկ համալիրի, բելառուսական «Բելավիա» ավիաընկերության տոմսերի գնագոյացման, բեռնափոխադրման ու ուղևորահոսքի վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
2148 դիտում
10:10 16-09-2019
Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա
1064 դիտում
09:57 08-12-2022
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Այս բաժնից
502 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
697 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
628 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ