Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն։
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մայրաքաղաք Վիեննայում նախարար Պապիկյանը կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովին, որն անցկացվում է սեպտեմբերի 15-18-ը: