Հյուսիսային Կորեան մեղադրում էր ավստրալացի ուսանողին լրտեսության մեջ
Ավստրալացի ուսանող Ալեք Սիգլին, որը սովորում էր Փհենյանում, Կիմ Իր Սենի անվան համալսարանի դոկտորանտուրայում, արտաքսվել է Հյուսիսային Կորեայից լրտեսության պատճառով, տեղեկացնում է [url=https://www.bbc.com/news/world-asia-48893523]BBC[/url]-ը։
Հյուսիսային Կորեայի անվտանգության ծառայությունը հունիսի 25-ին Սիգլին կալանավորել է «հանրապետության դեմ ինտրիգ պարունակող քարոզչություն վարելու պատճառով, ինտերնետի օգտագործմամբ»։
Կատարված հետաքննության ընթացքում Հս․ Կորեայի հատուկ ծառայությունը «բացահայտել է այն փաստը, որ նա նաև թափառել է Փհենյանի փողոցներում, որոնել, հավաքել ու վերլուծել տվյալներ ու քանիցս դրանք փոխանցել լուսանկարների հետ մեկտեղ»։
Ավստրալական Փերթ քաղաքի 29-ամյա բնակիչ Ալեք Սիգլին Փհենյան է եկել անցած տարի կորեական գրականություն ուսումնասիրելու Կիմ Իր Սենի անվան համալսարանում։
Ուսումից բացի նա կազմակերպել է զբոսաշրջային ուղևորություններ օտարերկրացիների համար, ինչպես նաև կանոնավորապես հրապարակել է հոդվածներ և լուսանկարներ հանրապետությունում իր կյանքի մասին հարավկորեական ինտերնետ-պարբերականներից մեկում և սոցցանցերում։
Հունիսի վերջին տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Սիգլին կորել է Հյուսիսային Կորեայի տարածքում, նրան որոնել են մի քանի օր։ Հուլիսի 1-ին Փհենյան է եկել Շվեդիայի հատուկ ներկայացուցիչ Քենթ Հեշթեդը, քանի որ Ավստրալիան դիվանագիտական առաքելություն չունի Հյուսիսային Կորեայում և նրա շահերն այստեղ ներկայացնում է շվեդական դեսպանությունը։
Փհենյան այցի ընթացքում Հեշթեդը քննարկել է ուսանողի ճակատագրի հարցը Հյուսիսային Կորեայի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Բանակցությունների արդյունքում Հս․ Կորեայի իշխանությունները ավստրալացի ուսանողին հանձնել են Շվեդիայի հատուկ ներկայացուցչին, որը Սիգլիին Փհենյանից Պեկին է ուղեկցել։