211652_close_icon
views-count1410 դիտում article-date 11:18 26-12-2014

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան ու Ճապոնիան լրտեսության մասին համաձայնագիր կստորագրեն

Միացյալ Նահանգները, Ճապոնիան ու Հարավայի Կորեան մտադիր են Պհենյանի միջուկային և հրթիռային ծրագրին առնչվող տեղեկատվության փոխանակման վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքել: Համաձայնագրի ստորագրումը պետք է կայանա հաջորդ շաբաթ, սակայն օրը դեռևս հստակեցված չէ: Ըստ տեղեկությունների՝ Վաշինգտոնը, Սեուլը և Տոկիոն նման որոշում են կայացրել Հյուսիսային Կորեայից եկով սպառնալիքների հետ կապված: 2013 թվականին Հյուսիսային Կորեան ստորգետնյա միջուկային փրձարկումներ իրականացրեց, որոնք առաջացրին միջազգային հանրության դժգոհությունը: Որպես պատասխան՝ ՄԱԿ-ը մի շարք բանաձևեր ընդունեց, որոնք պահանջում են միջուկային գործունեության դադարեցում:

Նմանատիպ նյութեր