211652_close_icon
views-count79782 դիտում article-date 22:15 06-07-2019

Սատանան արդեն տևական ժամանակ է ընկել է Հայաստանի ավտոճանապարհներին. Հայկ Բաբայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սատանան արդեն տևական ժամանակ է ընկել է Հայաստանի ավտոճանապարհներին և միայն այնտեղ է քայլում։ Այս ամենը արդեն մարդկանց հոգեկան հավասարակշռության և ներքին աշխարհի վրա է ազդում։ Զոհեր, [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]վթարներ[/url], զոհեր, վթարներ․․․ Արդեն կենդանի-կենդանի այրվում են ճանապարհներին, երեխա, հարս, տատիկ, մեծից փոքր կոտորվում են ճանապարհներին։ Սառը պատերազմի մեջ գտնվող երկրում այնքան զոհեր չի լինում սահմանին ինչքան, որ ՀՀ ավտոճանապարհներին։ Ժամանակին արդարադատության նախկին նախարար պարոն Արտակ Զեյնալյանին քանի անգամ կոչեր հնչեցրի և հնչեցրել են շատ-շատերը, որպեսզի գոնե օրենք խստացվի, գոնե ինչ-որ բան խստացվի, որ ՀՀ-ում ավտովթարների զոհերը լրահոսի անբաժան մաս չլինեն։ ՀՀ ՈՊ հարգելի պարոն Վալերի Օսիպյան, կարծում եմ ժամանակն է անմիջապես շտապ ժողով հրավիրեք բոլոր պատասխանատուներին և որոշում կայացնեք կամ մեր երկիրը վերջնականապես դառնում է եղբայրական գերեզմանոց կամ ՃՈ-ը պետք է անցնի ամենախստագույն մեթոդներին և վերահսկողությանը։ Ում են պետք այն ամենը ինչի համար պայքարում ենք, ստեղծում ենք, կռիվ ենք տալիս, կենացներ ենք ասում, երբ աշխարհի ամենաբարձրագույն էակը մարդն է և միայն մարդը և այդ բոլորը արվում է մարդու համար։ [b]«[url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=668321306972629&id=100013842969752]Հայ կինոյի վերածնունդ[/url]» ՀԿ նախագահ, Ռեժիսոր Հայկ Բաբայան[/b] Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]SHAMSHYAN.com[/url]-ը, այսօր դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի 2304 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]հայտնել էր [/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 6 մոխրացած դի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 290+
290+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր