7793 դիտում
15:51 09-07-2019
Լեհաստանում զոհվել է Ռուսաստանի ձեռագնդակի հավաքականի 20-ամյա խաղացողը
Լեհաստանում զոհվել է Ռուսաստանի լողափնյա ձեռագնդակի հավաքականի 20-ամյա խաղացող Եկատերինա Կորոլյովան: Ողբերգությունը տեղի է ունեցել Ստարե-Յաբլոնկի քաղաքում՝ նախօրեին ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո:
Նշվում է, որ Եկատերինան խեղդվել է խաղային կորտերի հարևանությամբ գտնվող ջրավազանում:
Ներկայումս հարուցվել է քրգործ՝ ոչ միտումնավոր սպանության հոդվածով:
«Այս գիշեր՝ կեսգիշերին ոստիկանության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ ջրավազանից կնոջ դի են հանել: Այնտեղ ժամանած շտապօգնության բժիշկները փորձել են նրան վերակենդանացնել, սակայն՝ ապարդյուն: Ներկա պահին դժվար է ասել, թե որն է եղել աղջկա մահվան կոնկրետ պատճառը», հայտնել է քաղաքի ոստիկանության մամլո քարտուղարը:
Ականատեսների վկայությամբ, գիշերը Կորոլյովան նետվել է Շելոնգ Մալի լիճը՝ անտեսելով դա արգելող նշանը: Երբ նա ջրի երես է դուրս եկել, նրա մարմին անշարժ է եղել: Նրան ափ են դուրս բերել և բժիշկներ կանչել, որոնք էլ արձանագրել են մարզուհու մահը:
Նմանատիպ նյութեր
8225 դիտում
21:20 11-01-2022
Թուրքիայի հավաքականի խաղացողը զոհվել է ավտովթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2204 դիտում
18:21 22-09-2021
Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողը դատի է տվել Ֆեյսբուքին՝ իր ազգանվան պատճառով
8713 դիտում
23:58 23-08-2016
Լեհական ակումբի 19-ամյա խաղացողը զոհվել է մրցակից ակումբի երկրպագուների հարձակումից հետո
Այս բաժնից
2302 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2965 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2476 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում