211652_close_icon
views-count4444 դիտում article-date 17:52 09-07-2019

Դատարանը մերժեց ՀՔԾ քննիչի վերաքննիչ բողոքը, Հրանտ Հարությունյանը չկալանավորվեց. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/07/09/court/3045133?fbclid=IwAR2IjWuUIOZUTYi7Xo4tsWqmN6tYCMfCVGjLEYYwbdZgvVC06IkSAKyGmeM]Tert.am[/url]-ը գրում է. Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ մերժեց ՀՔԾ քննիչի վերաքննիչ բողոքը, Հրանտ Հարությունյանը չկալանավորվեց: 16:20 Խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանների աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վերաքննիչ դատարանի դիմաց, որտեղ քննվելու է ոստիկաններից մեկի՝ Հրանտ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը չընտրելու դեմ ՀՔԾ քննիչի վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը վերջերս դիմել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և հայտնել, որ ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել իր մերձավորին։ Այնուհետև հարուցվել էր քրեական գործ խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Ոստիկաններից մեկին՝ Անդրանիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել էր, Հրանտ Հարությունյանին չէր կալանավորել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/09/court/3045133?fbclid=IwAR2IjWuUIOZUTYi7Xo4tsWqmN6tYCMfCVGjLEYYwbdZgvVC06IkSAKyGmeM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր