8283 դիտում
09:50 10-07-2019
Վտանգավո՞ր են Սևանի համար «անաբենա» ցեղի ջրիմուռները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Ինչ տեսակի ջրիմուռ է այդ anabaena-ն և ինչպես կարող է վնասել Սևանին:
Պարզվում է՝ կապտականաչ ջրիմուռները երբեմն անվանում են նաև ցիանոբակտերիաներ: Առանձին տեսակների զանգվածային բազմացման ժամանակ ջուրը թվում է ներկված (կանաչ, կապույտ և այլն). երևույթն անվանում են ջրի «ծաղկում»: Որոշ տեսակներ ուտելի են, որոշները՝ անասնակեր, պարարտանյութ, դեղահումք և այլն: Սևանա լճում ջրի «ծաղկում» են առաջացնում անաբենա ցեղի տեսակները: Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Որոշ տեսակներ զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում են ջրի «ծաղկում» և արտադրում նյութեր, որոնք թունավոր են ձկների ու ջրլող թռչունների համար, իսկ որոշ տեսակներ յուրացնում են օդի ազատ ազոտը։
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը հաստատեց, որ անաբենա ցեղի տեսակներն ունեն տոքսիկ և ոչ տոքսիկ շտամներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3098 դիտում
22:24 18-06-2014
Ադրբեջանցիների նոր մեղադրանքը` Հայաստանը վտանգավո՞ր է. տեսանյութ
Այս բաժնից
2329 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2116 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1582 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»