1949 դիտում
23:28 10-07-2019
Հայաստանի և ՌԴ Սվերդլովսկի մարզի միջև նախանշվել են համագործակցության զարգացման հեռանկարները
Եկատերինբուրգում ընթացող Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Սվերդլովսկի մարզպետի առաջին տեղակալ Ալեքսեյ Օրլովի հետ։ Կողմերը քննարկել են Սվերդլովսկի մարզի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
«Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրաշրջանառությունը աճում է: Այս հարաբերությունների հետագա զարգացումն, անշուշտ, կնպաստի մեր միջև համագործակցության խորացմանը, և մենք կկարողանանք օգտագործել ունեցած ներուժը», - ասել է Տիգրան Խաչատրյանը:
Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կազմակերպել հանդիպում Հայաստանի և Սվերդլովսկի մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների համար, ինչպես նաև զարգացնել փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում:
«Հաշվի առնելով մեր մարզի արտադրական ներուժը և Հայաստանի շուկայի հնարավորությունները՝ մենք զգալի հեռանկարներ ենք տեսնում Սվերդլովսկի և Հայաստանի ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության զարգացման համար, մասնավորապես՝ տրանսպորտի, մեքենաշինության և սարքաշինության ոլորտներում», - իր խոսքում նշել է Ալեքսեյ Օրլովը:
Առևտրաշրջանառության ծավալների աճի դրական միտումների պահպանման, համատեղ հումանիտար և գիտատեխնիկական ծրագրերի մշակման և իրականացման նպատակով, Սվերդլովսկի մարզի կառավարությունն առաջարկել է քննարկել երկարամյա համագործակցության վերաբերյալ համաձայնագրի թարմացման ստորագրման հնարավորությունը։
Ընդհանուր գործակցության հիմքերի ամրապնդման տեսանկյունից կողմերը առանձնահատուկ կարևորել են մարզերի միջև կապերի սերտացման անհրաժեշտությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2420 դիտում
23:39 16-06-2020
Քննարկվել են ՌԴ Սվերդլովսկի մարզի հետ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1252 դիտում
16:22 30-11-2022
Նախանշվել են ատոմային ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
1020 դիտում
21:10 24-11-2022
Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերը, նախանշվել՝ համագործակցության նոր հնարավորությունները
Այս բաժնից
457 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
871 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում