Վարդան Ղուկասյանը չի մասնակցում ԱԺ նիստերին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը հունիսի 1-ից ԱԺ չի գնում և չի մասնակցում ԱԺ նիստերին:
Ղուկասյանը մայիսի 31-ին հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը միանշանակ պետք է ազատության մեջ լինի, որից հետո արժանացել էր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խիստ քննադատությանն ու հանդիմանանքին:
Վարդան Ղուկասյանը, ըստ էության, խզել է կապը կուսակցության և խմբակցության հետ՝ առանց դրա մասին հայտարարելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]