2615 դիտում
09:11 12-07-2019
Տեղակալից պետ՝ 3 ամսում. ով է Շենգավիթի հարկայինի պետի հովանավորը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Օհանյանը, ով նախկինում Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետ։ Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել ընդամենը այս տարվա մարտին, և փաստորեն, 3 ամսում հնարավոր դարձավ տեղակալից դառնալ պետ։
Արմեն Օհանյանի հաջողության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախելով աշխատանքի և ստանալով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը։
Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխատանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տեղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց պաշտոնների առաջխաղացման շրջան։ Ի դեպ, Արմեն Օհանյանի որդին էլ՝ Սինոդ Օհանյանը, Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1927 դիտում
09:50 17-05-2019
Կարեն Կարապետյանի բարեկամը՝ Արաբկիրի հարկայինի պետ. «Ժամանակ»
13782 դիտում
10:15 21-04-2017
Հարկայինի աշխատակիցները անհանգստացնում են առևտրի կենտրոնների աշխատողներին, սպառնում, թե կտուգանեն. «Ժամանակ»
Այս բաժնից
832 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1045 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
733 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»