«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը տեղափոխվեց «Բարսելոնա»
Ֆրանսիացի հարձակվողը կատալոնական ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է կնքել: Ընդհանուր առմամբ նա կվաստակի 105 մլն եվրո: Պայմանագրով նրա հրաժարագինը կազմում է 800 մլն եվրո:
Տրանսֆերի արժեքը կազմել է 120 մլն եվրո. հենց այդ գումարն էր ամրագրված 28-ամյա խաղացողի և նրա նախկին ակումբի՝ «Ատլետիկոյի» միջև պայմանագրի հրաժարագնում:
Գրիզմանը «Ատլետիկոյում» հանդես է եկել 2014-2019 թվականների: Ակումբի կազմում նա բոլոր մրցաշարերում 257 հանդիպում է անցկացրել և դարձել 133 գոլի հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
You were waiting for this. pic.twitter.com/vVR0Prmy0b
— FC Barcelona (@FCBarcelona) July 12, 2019