1227 դիտում
20:23 12-07-2019
Կայացել է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման վերաբերյալ կլոր սեղան-քննարկումը
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրաջանակում հուլիսի 12-ին տեղի ունեցավ «Կանանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման հեռանկարները Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկումը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: «Պետք է կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ խնդիրներն ու իրավիճակը ոչ միայն առողջապահության, ընտանեկան բռնության, աշխատանքային խտրականության, քաղաքական մասնակցության ոլորտներում վեր հանել, այլև գտնել այն մեխանիզմները, որոնց զարգացման եղանակով ապագայում հնարավոր կլինի արդյունավետ կերպով իրականացնել կանանց իրավունքների պաշտպանությունը»,- նշեց նա:
Թավշյա հեղափոխությունից հետո կանանց իրավունքները և հասարակությունում կնոջ կարգավիճակը գտնվում են իշխանության ուշադրության կենտրոնում. այս մասին միջոցառմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը: «Այսօր իշխանությունը հասարակական կազմակերպություններին համագործակցության կոնտեքստում առաջին հերթին է դիտարկում իշխանության շրջանակում կանանց թվի մեծացման և հայկական հասարակությունում կանանց ուժեղացման գործում:
Եվրոպական շատ երկրներում կանանց և, առհասարակ, մարդու իրավունքների պաշտպանության մի շարք բնագավառներ գրեթե ամբողջությամբ տրված են հասարակական կազմակերպությունների տնօրինությանը, և դա
ոչ թե միայն ՀԿ-ների նախաձեռնությունն է, այլ հենց կառավարություններն են պատվիրակում հասարակական
կազմակերպություններին»,- նշեց պատգամավորը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանը կարևորեց միջոցառումը և
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատանքը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմել է Հայաստանի Հանրապետության գենդերային ռազմավարությունը և ունենք 5 հիմնական առաջնահերթություն, որոնք են՝ 1-ին՝ կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործումը, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը՝ կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում, 2-րդ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարումը և կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, 3-րդ՝ կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյուանվետ մասնակցությունն ու հավասար հնարավորությունների ընդլայնումը կրթության և գիտության ոլորտում, 4-րդ՝ առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար
հնարավորությունների ընդլայնումը և 5-րդ՝ գենդերային խտրականության կանխարգելումն է»,- նշեց Օլգա Ազատյանը:
«ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի գենդերային հարցերով ծրագրերի ղեկավար Քրիստինե Հովհաննիսյանը և փաստաբան Մարիամ Զադոյանը խոսեցին աշխատավայրում կանանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների մասին՝ անդրադառնալով նաև հղի կանանց աշխատանքային երաշխիքներին:
Փաստաբաններ Նոնա Գալստյանը և Նվարդ Փիլիպոսյանն էլ ներկայացրին ընտանիքում կանանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները՝ ամուսնության, ամուսնալուծության և ընտանեկան բռնության վերաբերյալ:
Հանրային առողջության փորձագետ Գևորգ Գրիգորյանը և բժիշ-իրավաբան Հովհաննես Մադոյանն անդրադարձան առողջապահության ոլորտում կանանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ մասնավորապես անդրադառնալով հղիության սելեկտիվ ընդհատումների խնդրին:
Քաղաքական մասնակցության ոլորտում կանանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների վերաբերյալ խոսեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ Նարեկ Ենոքյանը և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի արդարադատության և հարակից ոլորտների համակարգող Արտյոմ Մեսրոպյանը:
Քննարկման մասնակցիներն իրենց հարցերն ուղղեցին փորձագետներին:
Միջոցառման ավարտին Կարեն Զադոյանը նշեց, որ միջոցառման ժամանակ հնչած կարծիքներն ու դիտարկումները կամփոփվեն և առաջարկությունների փաթեթի տեսքով կներկայացվեն պատկան մարմիններին, որպեսզի դրանք ևս ներառվեն Հայաստանի Հանրապետության գենդերային ռազմավարության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
22:07 23-11-2023
Կայացել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ երկրորդ կլոր սեղան-քննարկումը
1822 դիտում
20:26 08-12-2016
«Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան- քննարկումը
Այս բաժնից
622 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
694 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
742 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից