211652_close_icon
views-count3518 դիտում article-date 09:01 13-07-2019

ՀՀՌՑ գլխավոր տնօրենն ազատվել է աշխատանքից. ո՞վ կլինի նոր տնօրենը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրամանով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Ալոյանն ազատվել է աշխատանքից: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Ալոյանից վերջին ժամանակներս պարբերաբար դժգոհություններ ունեին հատկապես մարզային հեռուստաընկերությունների տնօրենները: Գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են տնօրենի տեղակալ Հրանտ Սարոյանի վրա: Ի դեպ, երեկ մեզ հետ զրույցում ոլորտի մի քանի մասնագետներ նշում էին, որ այս կառույցը ոտքի կանգնեցնելու համար տնօրենի լավագույն թեկնածուն ՓԲԸ մյուս փոխտնօրեն Սահակ Դավթյանն է: Այդ կարծիքին էին նաև մարզային մի քանի հեռուստաընկերությունների տնօրեններ, որոնց հետ երեկ զրուցել է մեր թղթակիցը: Մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ ԲՏԱ նախարարը և որքանով հաշվի կառնվեն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ հետ ուղղակի առնչություն ունեցող մարդկանց կարծիքները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր