211652_close_icon
views-count2120 դիտում article-date 10:13 13-07-2019

Հեղափոխությունից անցել է մեկ տարուց ավելի, և իշխանությունները չունեն որևէ օրակարգ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս լուր տարածվեց, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախա­գահ Արման Եղոյանը, իր խոսքում մի հե­տաքրքիր դիտարկում է արել, ըստ որի՝ գոր­ծող իշխանություններն առաջիկա 40 տարիների ընթացքում լինելու են ՀՀ կառավար­ման հիերարխիայում: Ինչ խոսք՝ սա բավականին մեծապետա­կան և իշխանություններին բնորոշ հռետորաբանություն է, երբ իշխանության գտնվող ուժերն իրենց դուրս են դնում բուն իշխանու­թյունից և տարվում ծավալապաշտական հո­վերով: Սա՝ իմիջիայլոց: Եղոյանը երեկ հերքեց, թե նման բան է ասել. «Ոչ, դա չի համա­պատասխանում իրականությանը: Նման պնդում անել որևէ մեկը չի կարող, նույնիսկ բռնապետական իշխանությունը չի կարող նման պնդում անել, ուր մնաց՝ ժողովրդավա­րական»: Սակայն, եթե անկեղծ լինենք, իշ­խանության որոշ ներկայացուցիչների պահ­վածքը ցույց է տալիս, որ նրանք հենց այդ­պես էլ մտածում են: Ի դեպ, չի բացառվում, որ նման «սլիվով» (ըստ Եղոյանի՝ կեղծ) իշ­խող կուսակցությունը փորձ է անում դաշ­տում թեսթ անել՝ ստուգում իրականացնել, թե այն ինչպես կընկալվի հասարակության կող­մից... Վերջում հավելենք, որ հեղափոխությունից անցել է մեկ տարուց ավելի, և կարող ենք փաստել, որ իշխանությունները չունեն որևէ օրակարգ ոչ տնտեսության զարգացման, ոչ արդարադատության ու Սահմանադրության բարեփոխման, և ոչ էլ այլ ոլորտների վերա­բերյալ: Դժվար է ասել, թե նրանք որքան կգո­յատևեն կառավարական բուրգի գագաթին, ըստ էության' մինչև կգտնվի այլընտրանք, որն ազատ ընտրությունների արդյունքում կփոխարինի այս իշխանություններին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր