Հորդառատ անձրևներից Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 17:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղացած հորդառատ անձրեւից Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է, ինչից ջրալցվել է Թումանյան եւ Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկը (մոտ 180 խմ), ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են մոտ 150 խմ անձրեւաջուր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի