11921 դիտում
17:27 15-07-2019
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը միացել է EARLYONE հաճախորդների հոսքերի հեռահար կառավարման համակարգին
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ հաճախորդները գործարքներ կատարելու նպատակով այսուհետ կարող են Earlyone հավելվածի միջոցով նախապես հերթագրվել և մասնաճյուղում սպասարկվել իրենց նախընտրած ժամին՝ առանց հավելյալ ժամանակ վատնելու:
Նոր ծառայությունը զգալիորեն կտնտեսի Բանկի հաճախորդների ժամանակը և ավելի հարմարավետ կդարձնի մասնաճյուղ այցելումը:
Earlyone ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել Earlyone բջջային հավելվածը [url=https://apps.apple.com/am/app/earlyone/id1166600934]AppStore/PlayMarket-[/url]ից, ընտրել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ դաշտը՝ նախընտրելով մասնաճյուղը, ամսաթիվը և ժամը, այնուհետև հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համարը:
Մոտենալով մասնաճյուղ` հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին ՙԲջջային կտրոնի հաստատում՚ դաշտը, մուտքագրի հավելվածով նախապես ստացած իր կտրոնի համարը, որից հետո ամրագրված ժամին կարող է սպասարկվել համապատասխան պատուհանի մոտ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մասնաճյուղերի ցանկը, որտեղ հնարավոր է սպասարկվել Earlyone-ի միջոցով, ներկայացված է հավելվածում:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
Նմանատիպ նյութեր
9188 դիտում
15:13 14-02-2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ հուսալի գործընկեր փոքր բիզնեսի հաճախորդների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1824 դիտում
10:14 18-04-2015
«Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»–ում կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության և ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ. ՀԺ
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին