181583 դիտում
23:52 15-07-2019
Սպանություն Կոտայքի մարզում. Աբովյանի Թիվ 7 դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի՝ կողքին դանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը:
Սպանվածի կողքին կա դանակ, արնանման հետքեր և հողաթափ:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի պետ Ռ. Մկրտչյանի գլխավորությամբ: Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 1 պարկուճ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սպանվածը 34-ամյա Վազգեն Գևորգյանն էր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+