3125 դիտում
13:13 16-07-2019
Կորեացի ջրագնդորդուհիները երջանկությունից լացել են՝ 1:30 հաշվով պարտվելով Ռուսաստանին
Ջրագնդակի աշխարհի առաջնությունում, որն ընդանում կորեական Կվանջու քաղաքում, Ռուսաստանի կանանց հավաքականը 30:1 հաշվով հաղթել են Հարավային Կորեային:
Չնայած նման ջախջախիչ պարտությանը, մրցաշարի տանտերերը երջանկությունից լացել են, երբ խաղավերջում կարողացել են գոլ խփել:
Ավելի վաղ հարավկորեական թիմի ներկայացուցիչները նշել էին, որ տնային աշխարհի առաջնությունում իրենց գլխավոր նպատակը գոնե մեկ գոլ խփելն է: Առաջին տուրում նրանք պարտվել էին Հունգարիային՝ 0:64, ինչը աշխարհի առաջնությունների պատմության նոր հակառեկորդ է: Սակայն ռուսների հետ խաղում նրանք կարողացան հասնել իրենց նպատակին:
«Իհարկե, մենք լացում էինք երջանկությունից: Դա շատ զգացմունքային պահ էր բոլորիս համար: Ամբողջ խաղը մենք անցկացնում էինք գոլ խփելու մտքով: Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց խփել մեր առաջին գոլը: Ցանկանում ենք Կանադայի հետ խաղում ավելի շատ խփել», ասել է Կորեայի հավաքականի խաղացող Հանու Յուն Րիանը:
Կանանց Հարավային Կորեայի հավաքականը առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը, որում նա հայտնվել է տանտիրոջ իրավուքով: Թիմին հավաքել էին ընդամենը մի ամիս առաջ և նախապատրաստական փուլում հասցրել էր 6 խաղ անցկացնել, որտեղ նրա մրցակիցները դարձել էին դպրոցական կոլեկտիվները:
Նմանատիպ նյութեր
4520 դիտում
18:56 02-07-2020
Պյանիչը քեֆի ժամանակ երջանկությունից լացել է՝ «Բարսա» տեղափոխվելու առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2679 դիտում
16:49 20-09-2015
ԲԿՄԱ-ն ֆանտաստիկ հաղթանակ տարավ՝ պարտվելով երեք գնդակի տարբերությամբ. տեսանյութ
3997 դիտում
17:03 22-12-2016
Մատս Հումելսը` պարտվելով գրազը, ներկել է մազերը
Այս բաժնից
2398 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3064 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2572 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում