211652_close_icon
views-count1347 դիտում article-date 22:30 16-07-2019

Մարդու իրավունքների պաշտպանն այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ճանաչողական այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ: Պաշտպանը նշել է, որ շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանք վարելու հմտություններ փոխանցելն ու նրանց ներուժն ըստ արժանվույն գնահատելը: Կենտրոնում այցի ընթացքում ուշադրություն է դարձվել այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են բուժօգնությանը, կենտրոնի շահառուների խնամքին, մի շարք հարցերի վերաբերյալ մատյանների վարմանը և այլն: Կենտրոնի տնօրենը բարձրացրել է նաև կենտրոնի տեղակայման տարածքի խնդիրը, որն այս պահին արդիական է: Մարդու իրավունքների պաշտպանի այցի արդյունքները ևս մեկ անգամ հաստատել են Պաշտպանի այն դիրքորոշումները, որ երկրում առկա են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող համակարգային բնույթի խնդիրներ: Այդ խնդիրները հատկապես արդիական են հաստատությունների պարագայում և վերաբերում են բժշկական ծառայությունների հասանելիությանը, մասնագետների վերապատրաստումներին ու նրանց կարգավիճակին, սոցիալական երաշխիքներին և այլն: Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են կենտրոնի ղեկավարի հետ: Պաշտպանն իր իրավասության սահմաններում կնպաստի դրանց լուծմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր