211652_close_icon

Դեսպան Մկրտումյանի հանդիպումն Արաբական Միացյալ Էմիրությունների շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարարի հետ

views-count1303 դիտում article-date 15:39 17-07-2019
Հուլիսի 16-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Թանի ալ-Զեյուդիի (Thani al-Zeyoudi) հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին շրջակա միջավայրի բնագավառում երկու երկրների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցության, այդ ոլորտում ներգրավված գործարարների փոխայցեր կազմակերպելու հնարավորությունների շուրջ:

Նմանատիպ նյութեր