2075 դիտում
23:40 17-07-2019
Կասկածյալը հայտնաբերվեց Արմավիր քաղաքի երկաթգծի կայարանում
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում, ոստիկանության Բաղրամյանի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս, հուլիսի 16-ին, ժամը 21.00-ին, Արմավիր քաղաքի երկաթգծի կայարանից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Դալարիկ գյուղի 30-ամյա մի բնակիչ:
Նրա անձնական խուզարկությամբ՝ տաբատի գրպաններից հայտնաբերվել են ծխախոտի տուփի փայլաթիթեղի մեջ փաթաթված 7.72 գ և թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված 1.61 գ քաշերով կանաչ գույն և սուր հոտ ունեցող կիսաչոր կանեփանման զանգվածներ:
Ըստ տղամարդու հայտարարության՝ հայտնաբերվածը կանեփի զանգվածներ են, ինքն է աճեցրել, քաղել և չորացրել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
779 դիտում
14:02 22-01-2015
Սիդնեյի երկաթգծի կայարանում պայթուցիկ իր է հայտնաբերվել
1736 դիտում
22:50 17-11-2020
Հրդեհ է բռնկվել Զարթոնք գյուղի երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
613 դիտում
18:15 22-10-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին
484 դիտում
18:09 22-10-2024
Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին