1602 դիտում
20:45 17-07-2019
Հայաստանի դատական համակարգն իրեն անտեր է զգում, ման է գալիս տիրոջ. Նիկոլ Փաշինյան. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/07/17/pashinyan2/3051653?fbclid=IwAR3J_pWcBbbysRdPHRz7WDbVYmAIrAjAnkynWjFxGfgo9nWK5oErJkd34bU]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում, խոսելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին, հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մեկ դիրքորոշում է եղել, որը հրապարակվել է պաշտոնական կայքում և որտեղ ասվում է, որ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ: «Քաղաքական մակարդակի շփումներում և Եվրախորհուրդը, և Եվրամիությունը լիարժեք աջակցություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ դատաիրավական բարեփոխումների հարցում:
Հարցին՝ հնարավո՞ր է մոտ ապագայում սահմանադրական փոփոխություններ լինեն, Փաշինյանը պատասխանեց. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է շանս ստանա, որ հասկանանք, թե ինչ համակարգ է սա: Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա հետ կապված, երբ հնարավորություն ունեցա արձագանքներ տեսնել, արձանագրեցի, որ կա կարևոր ու արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած Սահմանադրություն չենք ունեցել:
Չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որ չասեն, թե իրենց վրա են ուզում ձևել այս սահմանադրությունը: Կարևոր է, որ Հայաստանում լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդը գնա քվեարկի, որ ասի՝ սա իմ սահմանադրությունն է, որ ամեն անգամ շնորհավորելիս մեզ չհիշեցնեն, թե չեք հիշում՝ դա ոնց ընդունվեց»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/17/pashinyan2/3051653?fbclid=IwAR3J_pWcBbbysRdPHRz7WDbVYmAIrAjAnkynWjFxGfgo9nWK5oErJkd34bU]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
772 դիտում
10:40 01-04-2024
Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ. Վահե Հովհաննիսյան
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին