211652_close_icon
views-count50951 դիտում article-date 11:47 19-07-2019

Կասկադյորական ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը խմած վիճակում Հրազդան կիրճում Opel-ով տապալել է էլեկտրասյունն ու հայտնվել Հրազդան գետում. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 19-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Նորայր Գասպարյանը իր վարած Opel մակնիշի 35 TG 309 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց ՝ պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել Հրազդան գետից և տեղափոխվել անվտանգ վայր։ Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր