1190 դիտում
14:36 19-07-2019
Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել. ԲԴԽ-ն մերժեց լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը հուլիսի 19-ին կայացած ԲԴԽ նիստի ժամանակ մերժվեց:
«[url=https://armenpress.am/arm/news/982212.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ որոշման եզրափակիչ մասն ընթերցեց նիստը վարողը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը:
«Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի ու Լիպարիտ Մելիքջանյանի կողմից ԲԴԽ ներկայացրած դիմումը՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու մասին մերժել: Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- նշեց Չիչոյանը:
Հարցի քննությունը մեկնարկել էր հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամին, որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։
2019 թվականի հուլիսի 11-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվել էին երկու նոր անդամներ՝ դատավորներ Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը։
Տավարացյանը 2018-ին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ հուլիսի 11-ին երկու դատավորի հետ նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ։
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
19:17 18-07-2019
ԲԴԽ-ն Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջի քննությունը կշարունակի հուլիսի 19-ին
1861 դիտում
16:56 11-11-2019
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
1374 դիտում
18:47 11-11-2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա