211652_close_icon
views-count2384 դիտում article-date 18:45 19-07-2019

«Քեթրին Գրուպ»-ը հերքում է լրատվական կայքում հրապարակված տեղեկությունը

Վերջ տվե՛ք ստահոդ լուրեր տարածելուն. NEWS.am կայքը հանդես է եկել հրապարակմամբ, որում, մասնավորապես, հայտնում է, թե իբր «Քեթրին գրուպ» ընկերությունը միլիոնավոր դոլարների պարտք է կուտակել և սնանկ ճանաչվել։ Բացի այդ, հոդվածում նշվում է, թե ընկերությունը իբր պարտք է կուտակել մեկ տասնյակից ավելի ընկերությունների նկատմամբ։ Բացահայտ ապատեղեկատվություն։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Քեթրին գրուպ»-ը ոչ մի ընկերության նկատմամբ կուտակված պարտք չունի, բացառությամբ՝ «Ալիանս-Լոջիսթիք» ընկերությունից։ Նշված ընկերության հանդեպ պարտքը կազմում է 6.832.857 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է սնանկության գործընթացին, ապա այն նախաձեռնվել է բացառապես «Քեթրին գրուպ» ընկերության նկատմամբ հարկային ոչ իրավաչափ գործողությունների պատճառով։ «Միլիոնավոր դոլարների» փոխարեն 264․034․438 դրամ հարկային պարտավորությունները վիճարկվում են դատարանում։ Կրկին ընդգծում եմ՝ խոսքը ոչ իրավաչափ պարտավորությունների մասին է։ NEWS.am կայքից պահանջում եմ հերքել իր իսկ կողմից տարածած ապատեղեկատվությունը՝ հանրությանը ներկայացնելով բացառապես ճշտված և իրականությանը համապատասխանող տեղեկություն։ [b]«Քեթրին Գրուպ»-ի հիմնադիր Ռիկարդո Անտոնիո Մերինո[/b]

Նմանատիպ նյութեր