211652_close_icon
views-count4575 դիտում article-date 13:03 31-03-2019

Սամվել Բաբայանի գրասենյակը հերքում է լրատվամիջոցում հրապարակված տեղեկությունը

Այսօր Հայաստանյան մամուլի ներկայացուցիչներից «ամենադեղինը» կրկին բազմապրոֆիլ ստեր է տարածել այն մասին, որ Սամվել Բաբայանը գնում է ինչ-որ համագործակցությունների, «դաբռոների» է սպասում, որպեսզի Արցախում իշխանության զավթում իրականացնի՝ մշակելով նույնիսկ ֆորսմաժորային իրավիճակներ։ [b]Սամվել Բաբայանի գրասենյակի պաշտոնական հերքումը․ [/b] Սամվել Բաբայանը Ժիրայր Սեֆիլյանին հանդիպել է մեկ անգամ անցած տարի, ապա դրանից հետո հայտնել իր դիրքորոշումը առ այն, թե ինչու հնարավոր չէ իրենց համագործակցությունը։ Այդ հանդիպումը եղել է վերջինը, դրանից հետո որևէ այլ հանդիպում չի եղել, դա կարող է փաստել նաև մյուս կողմը։ Սամվել Բաբայանը որևէ մեկի հետ գաղտնի համագործակցելու խնդիր չունի և գաղտնիության կոմպլեքսներով չի տառապում, քանզի չունի որևէ վախեր իր կարծիքը արտահայտելու հարցում։ Ինչ վերաբերում է ծամծմված «դաբռոների» հարցին, ապա այստեղ պատասխանը միանշանակ է․ Սամվել Բաբայանը իր երկրի և ժողովրդի անվտանգության, բարեկեցության և բարգավաճման ձգտումների հարցում որևէ մեկի, հատկապես որևէ երկրի «դաբռոյի» կարիքը չունի, դա արդեն նա ապացուցել է և ամրագրել արցախյան պատերազմի բոլոր հաղթանակներով։ Եվ այսօր ոչ մի օրենսդրական խոչընդոտներ չկան, դրանք փորձում են ստեղծել Արցախի իշխանությունները, հաշվի չառնելով այն փաստը, որ Սամվել Բաբայանը իշխանության կգա միմիայն իր ժողովրդի «դաբռոյով», ինչում էլ նա համոզվում է բնակչության հետ իր հանդիպումներում, այլ «դաբռոներ» իր մոտ չեն անցնում։ Հա, մի բան էլ, շատ մտահոգվածներին էլ տեղեկացնենք, որ Արցախում կան արդեն «դաբռոներ» ստացածներ և դա գաղտնիք չէ շատերի համար վաղուց՝ մեկը ՀՀ ներկայիս իշխանությունների «դաբռոն» ստացած Արայիկ Հարությունյանն է, մյուսն էլ Վիտալի Բալասյանն է, որի «դաբռոն» անձամբ ՀՀ նախկին իշխանություններն են Մոսկվայից բերել։ Այնպես որ շնորհակալ ենք հոգաչափ, բայց ձեր կարծիքը մեղմ ասած մեզ չի հետաքրքրում, դուք շարունակեք ինչքան հնարավոր է ստեր տարածել, ձեր լրատվականի դիտումները ապահովելու, ինչու ոչ նաև պատվերներ կատարելու և մի երկու կոպեկ աշխատելու համար։ Բայց մի բան անհասկանալի է, թե ինչ կապ ուներ այս ամենի հետ Վարդան Ավետիսյանը, որին Սամվել Բաբայանը չի տեսել 1999 թ-ից մինչ օրս, առավել ևս հանդիպել։

Նմանատիպ նյութեր