1114 դիտում
21:58 19-07-2019
Գումարվել է ԱԻՆ օպերատիվ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Հուլիսի 19-ին տեղի է ունեցել օպերատիվ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Հանդիպման ընթացքում ԱԻ նախարար, օպերատիվ աշխատանքային շտաբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է աշխատակարգը, ըստ որի նիստերը գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ անմիջապես:
Քննարկումների արդյունքում խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ կներկայացվեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նախարար Ցոլակյանը ներկայացրել է հանրապետությունում առկա իրավիճակը: Ըստ նախարարի, նախորդ տարիների համեմատ գրեթե բոլոր ուղղություններով աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. հրդեհներ, սողանքներ, քարաթափումներ, ջրահեղձումներ և այլն:
Նախարարը, կարևորելով օպերատիվ աշխատանքային խմբի ստեղծումը, շեշտել է արդյունավետ աշխատանքի կարևորությունը, որին կարելի է հասնել բոլոր շահագրգիռ կառույցների ներգրավմամբ` համագործակցված աշխատանքի և ֆունկցիոնալ պարտականությունների կատարման դեպքում:
Արդյունավետ քննարկում է ծավալվել հատկապես արտակարգ իրավիճակների կանխարգելման և հնարավոր ռիսկերի նվազեցման վերաբերյալ, որի ժամանակ ընդգծվել է յուրաքանչյուր գերատեսչության անհատական պատասխանատվության կարևորությունը: Ֆելիքս Ցոլակյանը շեշտել է հրդեհների առաջացման մի քանի պատճառ, որոնց թվում են ոռոգման բացակայությունը կամ ոչ պատշաճ իրականացումը, որոշ քաղաքացիների անփույթ և անպատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի և հրդեհային անվտանգության կանոնների նկատմամբ:
Նախարարը շեշտել է, որ ԱԻ նախարարությունն ամենօրյա ռեժիմով իրականացնում է հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկում: Այստեղ չափազանց կարևոր է ինչպես քաղաքացիների սրտացավ վերաբերմունքը, այնպես էլ ոստիկանության հասցեական գործողությունները: Ամառային հանգստի ակտիվ փուլում չափազանց կարևոր է Սևանա լճի հանգստյան գոտում անվտանգության կանոնների պահպանումը:
Նախարար Ցոլակյանն առաջարկել է ԱԻ նախարարության, ոստիկանության և «Սևան ազգային պարկի» համատեղ ջանքերով ապահովել լճի ափին հանգստացող քաղաքացիների անվտանգությունը: Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներին վերաբերող բազմաթիվ այլ խնդիրներ ևս, որի արդյունքում որոշում է կայացվել տասնօրյա ժամկետում աշխատանքային խմբի քարտուղարին ներկայացնել առաջարկներ քննարկված հարցերի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1186 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը
1118 դիտում
14:00 18-11-2014
Գումարվել է ՀՀ բնապահպանության նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
2423 դիտում
22:11 13-03-2020
ԱԻ նախարարությունում գումարվել է օպերատիվ շտաբի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
538 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին
931 դիտում
19:11 15-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
994 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը