1920 դիտում
09:25 20-07-2019
Հայ խորհդարանականները գոհ են վաշինգտոնյան այցից․ «Ամերիկայի ձայն»
Պատվիրակության ղեկավար ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրրզոյանը դրական է գնահատում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն հայ խորհրդարանականների այցը Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի շրջանակներում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5007792.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Այցը համարում եմ շատ ստացված: Մենք այստեղ էինք շատ կոնկրետ ծրագրով՝ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործըներության ձևաչափով, որի ֆորումին մասնակցում էին երկու տասնյակից ավելի երկրներ: Հանձնախմբի համանախագահներ, կենոգրեասական Բուքենոնի և Փրայսի կողմից մշակված էր բավականին հետաքրքիր ծրագիր»,- ասում է Միրզոյանը:
Ըստ խորհրդարանի խոսնակի՝ այցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող, ներքին և արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ: Օրակարգը հագեցած էր նաև երկկողմանի շփումներով կոնգրեսականների հետ: Խոսնակ Միրզոյանը առանձնազրույց ունեցավ նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսիի և ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելի հետ:
Հայաստանի խորհրադարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս դրական է գնահատում վաշինգտոնյան այցը: Նրա կարծիքով Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի ձևաչափը չափազանց լավ հարթակ է հայ-ամերիկյան և այլ երկրների հետ երկկողմանի հարաբերությունների խորացման համար: Մակունցը վստահ է՝ հայ-ամերիկյան հարաբերությունները ստանում են նոր որակ:
«Հայ-ամերիկյան հարաբերությունների առումով թևակոխել ենք մի նոր փուլ: Առաջիկայում կզգանք, որ այս հարաբերություններն ավելի ակտիվանում են և խորանում որպես գործընկերային պետություններ»,-նշում է Լիլիթ Մակունցը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարևորում է Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբում Հայաստանի ներգրավումը: Համաժողովը լավ հնարավորություն էր բոլոր մասնակիցների համար փորձի փոխանակման, աշխարհում ժողովրդավարության զարգացման և համագործակցության խորացման հետ կապված հարցերը քննարկելու համար: Պատգամավորը շեշտում է ՝ հայ-ամերիկյան հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ:
«Այս ծրագրի միջոցով խորհրդարանը կարող է աջակցություն ստանալ: Բայց սա մի մեծ խողովակ է, որի միջոցով կարող ես կապ հաստատել կոնգրեսականների հետ, ովքեր հաստատում են բյուջեն, արտաքին ֆինանսական և քաղաքական աջակցությունը: Շատ կարևոր է, որ մենք հասկացված լինենք Արևմուտքում»,- ասում է Մարուքյանը:
Պատգամավոր Արման Աբովյանն էլ իր հերթին շեշտում է բոլոր ուղղություններով Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը ՝ ընդգծելով, որ իշխանության հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ այդ առումով լսելի դառնա նաև ընդդիմության ձայնը:
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը Վաշինգտոնից ուղևորվել է Բոստոն, ուր նախատեսվում են հանդիպումներ տեղի ամերիկահայ շրջանակների հետ:
Նմանատիպ նյութեր
2357 դիտում
09:21 23-10-2020
Փոլ Սթրոնսքին մեծ ակնկալիք չունի վաշինգտոնյան հանդիպումներից․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը