2670 դիտում
22:49 20-07-2019
ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն ունի գոյության իրավունք. Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան. 168.am
Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է ԵՊՀ-ի` ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման հարցը։
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը նշեց, որ կենտրոնի փակման պատճառը հիմնականում իր քաղաքական հայացքներն են, քանի որ բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել ներկայիս իշխանությունների տեսակետներին։
[url=https://168.am/2019/07/20/1150913.html?fbclid=IwAR0gm1FJEzB7bqBs6qF2culNxoNLYUVbp0hYnLqO9IU1gdcBykKgLXCoCO4]168.am[/url]-ի հետ զրույցում ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը նշեց, որ այդ կենտրոնի փակման անհրաժեշտությունը չի տեսնում։
«Սակայն պետք է հստակեցնել, թե ինչ ֆունկցիաներ պետք է կատարի այդ կենտրոնը՝ վեր հանի ուսանողության և երիտասարդության խնդիրը, որոնք այսօր շատ են։
Մասնավորապես՝ այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք ուսանողության աշխատանքների հետ կապված, մասսայաբար սկսել են աշխատանքի տեղավորմամբ զբաղվել, ինչն ազդում է ուսումնական գործընթացի վրա։ Կարծում եմ՝ հիմնական խնդիրն այն պետք է լինի, որ ուսանողությանն օգնենք ու ներկայացնենք նրանց կարծիքը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ ուսանողության հետ տարվող աշխատանքների կենտրոնը գոյության իրավունք ունի»,-ասաց Խ. Ներկարարյանը։
Նա նաև հավելեց, որ եթե անհրաժեշտ պահը գա, ապա այս հարցի հետ կապված իր կարծիքը կարտահայտի նաև հոգաբարձուների խորհրդում։
Նրա խոսքով՝ կենտրոնը փակելու հետ կապված պետք է կոնկրետ հիմնավորումներ լինեն, դրանից զատ պետք է լինեն առաջարկներ, թե կոնկրետ այդ կենտրոնն ինչ ուղղությամբ պետք է աշխատի, որը պետք է լինի նրա խնդիրները և այլն։
Մանրամասները՝ [url=https://168.am/2019/07/20/1150913.html?fbclid=IwAR0gm1FJEzB7bqBs6qF2culNxoNLYUVbp0hYnLqO9IU1gdcBykKgLXCoCO4]168.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
3819 դիտում
19:50 04-03-2017
ԵՊՀ-ում Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը հանդիպեց ՌԴ առաջատար մասնագետների հետ
10306 դիտում
19:08 23-10-2019
Մահացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Յուրի Վարդանյանը