Բեյլի գործակալ. Զիդանը խայտառակություն է. ոչ մի հարգանք Գարեթի հանդեպ
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը անդրադարձել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքերին: Զիդանը նախօրեին ասել էր, որ աշխատում են, որպեսզի Բեյլը ակումբից հեռանա այլ թիմ:
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ Բեյլը հեռանա:
Բայց ինչ վերաբերում է Զիդանի խոսքերին, ապա նա խայտառակություն է: Նա ոչ մի հարգանք չի դրսևորում մի խաղացողի հանդեպ, որն այդքան բան է արել «Ռեալի» համար», ասել է Բարնեթը: