1607 դիտում
09:39 23-07-2019
Ինչպե՞ս Հայաստանում հակակոռուպցիոն մարմին ձևավորել՝ միջազգային փարձագետների խորհուրդները․ «Ամերիկայի ձայն»
Հակակոռուպցիոն ռազմավարությունն իր մեջ բազմաթիվ քայլեր կարող է պարունակել՝ կոռուպցիոն գործերը հետաքննող մարմնից մինչև մասնագիտացված դատարան ստեղծելու հնարավորությունը, [url=https://www.amerikayidzayn.com/a/5010822.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն.
«Հայաստանի առջև այստեղ հնարավորությունների լայն շրջանակ է բացվում»:
Մասնագետի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարն իր մեջ անպայման ներառում է քաղաքական որոշում՝ երկրի քաղաքական իշխանությունը պետք է որոշում ընդունի՝ որ չափի կամ ժամկետի կոռուպցիոն գործերը կարող են ներվել, օրինակ՝ փոխհատուցման պայմանով, և այդ դեպքում ներում ստացած մարդիկ պետք է հնարավորություն ստանան հանգիստ գործելու.
«Սակայն, անշուշտ կլինեն մի շարք գործեր, որոնք կորոշվի լիարժեք բացահայտել: Դա կարող է լինել ուղերձ սեփական հասարակությանը կամ միջազգային հանրությանը, որ կոռուպցիան այլևս տեղ չպետք է ունենա կառավարման համակարգում»:
Կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան իր կողմից ավելացնում է՝ արդյունավետ պայքարի համար առաջին հերթին անհրաժեշտ է հաղթահարել պետական համակարգում եղած կոռուպցիոն մշակույթը.
«Դու կարող ես փոխել դատավորներին, դատախազներին, պետական պաշտոնյաներին, սակայն, եթե կոռուպցիոն մշակույթը չվերանա, այն ուշ թե շուտ կարող է վերադառնալ»:
Նորվեգիայում գործող հայտնի U4 հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ Սոֆի Արյոն Շուեթեն ավելացնում է հատուկ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման առավելությունները երեքն են՝ այն ապահովում է նեղ մասնագիտացված փորձագետների առկայություն, ովքեր կարող են ավելի արագ քննել բարդ կոռուպցիոն գործերը և հին համակարգի մասը չեն հանդիսանում, որը կարևոր է երկրի դատական համակարգի անաչառության վերաբերյալ կասկածների պայմաններում: Այնուամենայնիվ, նման մարմին ձևավորելուց առաջ անհրաժեշտ է հստակ նախագծել դրա լիազորությունները, կազմը և գործունեության հետ կապված բոլոր հարցերը.
«Կոռուպցիոն գործերում ամբաստանյալները հաճախ՝ սեփական շահերը պաշտպանելու նպատակով կարող են վարձել արհեստավարժ դատապաշտպանների, որոնք և կկարողանան կառուցել ամուր պաշտպանություն, փորձելովո նաև թուլացնել մեղադրանքը այն փաստարկով, որ իրենց պաշտպանյալի գործը հետաքննվում է գործող դատաիրավական համակարգի շրջանակներից դուրս, այսինքն չակերտավոր անկախ մարմին հանդիսացող կոռուպցիոն դատարանում»:
Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման բոլոր խնդիրների հետ մեկտեղ, դրա գործունեության համար կարևորագույն նշանակություն ունի խելամիտ ակնկալիքների սահմանումը հասարակության շրջանում, քանի որ չափազանցված ակնկալիքների չիրականացումը բերում է հիասթափության և համակարգի նկատմամբ թերահավատության, հավաստում են փորձագետները։
Նմանատիպ նյութեր
1733 դիտում
12:58 18-06-2019
ՀՀ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներն այցելել են Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին
2010 դիտում
14:06 03-10-2019
Հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը. կլինի միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե
2964 դիտում
10:07 11-01-2020
Ինչպես պայքարել կեղծ լուրերի դեմ․ փորձագետների խորհուրդները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3223 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»