2967 դիտում
10:07 11-01-2020
Ինչպես պայքարել կեղծ լուրերի դեմ․ փորձագետների խորհուրդները․ «Ամերիկայի ձայն»
Համաշխարհային մակարդակով առցանց վտանգների և կեղծ լուրերի տարածման հիմնական աղբյուր հանդիսանում է չորս պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան և Հյուսիսային Կորեա: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Սթրեյերը: Նրա խոսքով, նաև ԱՄՆ-ի ջանքերով ՄԱԿ-ում ճանաչվել է երկու կարևորագույն կետ՝ միջազգային օրենքը նույնչապ կիրառվում է առցանց ոլորտում և երկրորդը՝ երկիրը չի կարող առցանց հարձակում գործել այլ երկրի հիմնական ենթակառուցվածքների վրա.
«Աշխարհին ուղղված մեր խոսքը պարզ է՝ մենք ցանկանում ենք օգնել զարգացնել տոխնոլոգիաներ, որոնք բաց են, վստահելի և անվտանգ»:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, Վաշինգտոնում, Գերմանական Մարշալի հիմնադրամի նախաձեռնությամբ փորձագիտական քննարկում է անցել, որի ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի փորձագետները իրենց մտքերն են կիսել առցանց վտանգների և կեղծ լուրերի տարածման դեմ պայքարելու փորձով: Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով, Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի դեպքում կեղծ լուրերի հիմնական աղբյուրը Ռուսաստանն է:
Եվրասիական գործընկերության հիմնադրամի ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց՝ Հայաստանի դեպքում կեղծ լուրեր տարածող երկրների քանակը Ռուսաստանով չի սահմանափակվում.
«Այստեղ ակտիվորեն գործում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան»:
Հետազոտության համաձայն, Հայաստանում Մոսկվայի կեղծ քարոզչությունը միտված է ժողովրդավարության և եվրոպական արժեքների թուլացմանը, ներքաղաքական համերաշխության տապալմանը, մինչդեռ մյուս երկրներում Ռուսաստանն ակտիվորեն փորձում է նաև ներազդել ընտրությունների արդյունքների վրա: Այդ դեպքում, ինչպե՞ս հակազդել Մոսկվայի ապօրինի գործողություններին: Փորձագետների խոսքով, առկա են մի շարք միջոցներ, սակայն, դրանցից հիմնականը կայուն, ժողովրդավար պետության կառուցումն է:
«Եթե դուք ունեք կոռուպցիայի վրա հիմնված համակարգ, ապա որևէ շանս չունեք մրցակցելու Ռուսաստանի հետ՝ այս սպորտաձևում Ռուսաստանը չեմպիոն է: Ուստի, եթե ձեր երկրում համակարգը կոռումպացված է, ռուսները կվերցնեն ամեն ինչ վերահսկողության տակ», - նշում է մոլդովացի փորձագետ Վալերիու Պաշան:
Մեկ այլ խնդիր է պետական մարմիններից եկող տեղեկատվության պակասը, որը ճանապարհ է բացում կեղծ լրատվության տարածման համար:
Կեղծ լուրերի դեմ պայքարելու լավագույն գործիքներից է քաղաքացիական հասարակությունը, որն ավելի գրագետ է և տիրապետում է կրիտիկական մտածողության: Նաև այդ պատճառով քաղհասարակությունը Մոսկվայի պատվերով գործող կազմակերպությունների թիրախում է, նշում է Վրաստանի փորձագետ Եկատերինա Մետրևելին.
«Որպես վտանգավոր միտում նշեմ, որ քաղհասարակությունն այդ ուժերը փորձում են ներկայացնել որպես արտերկրյա գործակալներ»:
Կերծ լուրեր տարածողների դեմ պայքարի մեկ այլ արդյունավետ միջոց փողերի լվացման դեմ պայքարն է, քանի որ առցանց կեղծիքներով և քարոզչությամբ զբաղվող կազմակերպությունները գրեթե միշտ ֆինանսավորվում են ապօրինի ճանապարհով, նշում են փորձագետները:
Երևանի և Բաքվի դեպքում Ռուսաստանն ունի ազդեցության ևս մեկ գործոն՝ ղարաբաղյան հակամարտության առկայությունը, նշում է Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոնաթան Կացը.
«Ռուսաստանը հաճախ լարում է մի կողմը մյուսի դեմ, Բաքուն և Երևանը միմյանց դեմ, երբ Ռուսաստանին պետք է, որ երկրներից մեկն ընթանա այս կամ այն ուղղությամբ: Դա արվում է առցանց գործիքների, էներգետիկ խնդիրների, ապատեղեկատվության և զինամթերքի վաճառքի միջոցով»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/5240853.html]«Ամերիկայի ձայն»[/url]։
Նմանատիպ նյութեր
1607 դիտում
09:39 23-07-2019
Ինչպե՞ս Հայաստանում հակակոռուպցիոն մարմին ձևավորել՝ միջազգային փարձագետների խորհուրդները․ «Ամերիկայի ձայն»
4093 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
3213 դիտում
09:21 07-09-2018
Մեծ Բրիտանիան կոչ է անում միասին պայքարել ГРУ-ի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3223 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»