1575 դիտում
12:43 23-07-2019
Պոմպեոն հերքել է Իրանի հայտարարությունը ԿՀՎ 17 լրտեսների մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել է Իրանի հայտարարությունը 17 լրտեսի ձերբակալման եւ դատապարտման մասին, որոնք աշխատել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության համար։
«Իրանական ռեժիմը ստի երկար պատմություն ունի... Ես կասկածի չափաբաժնով կվերաբերվեի Իրանի ցանկացած պնդման այն գործողությունների մասին, որ նրանք նախաձեռնել են»,- ասել է Պոմպեոն Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։ Գրում է [url=https://www.reuters.com/article/us-mideast-iran-usa-spies-pompeo/pompeo-dismisses-irans-announcement-that-it-captured-us-spies-idUSKCN1UH19P]reuters[/url]-ը։
Պոմպեոն հրաժարվել է մեկնաբանել որեւէ կոնկրետ դեպք։ «Կա ամերիկացիների երկար ցուցակ, որոնց մենք փորձում ենք վերադարձնել տուն Իրանից»,- նշել է նա։
[url=https://shamshyan.com/hy/article/2019/07/22/1130547/]Հիշեցնենք[/url], որ երեկ տեղեկություն էր տարածվել, թե դատարանն Իրանում դատավճիռ է կայացրել 17 մարդու հանդեպ, որոնք մեղադրվում են հօգուտ ԱՄՆ-ի լրտեսության մեջ։ Նրանցից ոմանք դատապարտվել են մահապատժի։
Նմանատիպ նյութեր
2726 դիտում
09:28 08-12-2018
Չեխիան հայտարարել է ռուսական և չինական լրտեսների ցանցի բացահայտման մասին․ Deutsche Welle
1618 դիտում
08:53 21-06-2014
Անդրանիկ Մանուկյանը պայքարում է ադրբեջանական լրտեսների դեմ․ 168 Ժամ
1060 դիտում
09:38 23-03-2015
ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա. ԿՀՎ ղեկավար
Այս բաժնից
751 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
670 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1093 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը