211652_close_icon
views-count51487 դիտում article-date 10:58 13-07-2022

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում Գազելը վերածվել է մոխրակույտի, ժամանել  է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 կառավարման կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյուղում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, գյուղի Ալիկ Սարգսյան փողոցի թիվ 32 տան դիմաց կայանված, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 60-ամյա Գրիշա Կարապետյանին պատկանող Գազել մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ 

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ճանապարհատանսպորտային պատահարների և վարչական վարույթի ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանը։ 

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արտաշատի ԳԳՄ-ի 1-04 վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են վառվող ավտոմեքենայի համար տեղադրված գազահաշվիչի գազամատակարարումը և նրանք նույնպես հրշեջների ու քաղաքացիների հետ պայքարում էին կրակի տարածման դեմ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր