1843 դիտում
11:37 25-07-2019
ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին
ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերը, որը պաշտոնում հաստատվել է երեքշաբթի օրը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում լարվածության հետագա թեժացում Պարսից ծոցի շրջանում և պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների։
«Մենք չենք ցանկանում լինել մի իրավիճակում, երբ պատահում են սադրանքներ, երբ զավթվում են նավեր և տեղի են ունենում ինչ-որ նման բաներ, և երբ լարվածությունը խորանում է։ Մենք փորձում ենք հասնել լիցքաթափման»,- ասել է Էսփերը լրագրողներին։
Որպես օրինակ նա նշել է իրանական լցանավի կալանումը Ջիբրալթարում բրիտանական իշխանությունների կողմից և բրիտանական լցանավի կալանումը Իրանի կողմից։ «Դա դառնում է ակն ընդ ական։ Եվ մենք ցանկանում ենք խուսափել նման իրավիճակներից»,- ասել է Էսփերը։
«Մեր ազդանշանը նրանց (Իրանին) շատ պարզ է, որ առանց որևէ նախապայմանի ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում մենք ցանկանում ենք հանդիպել և խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք վերադառնալ բանակցություններին»,- ավելացրել է նախարարը։
Լրագրողների հետ Էսփերի խոսակցության սղագրությունը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին հայտնել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Նմանատիպ նյութեր
151133 դիտում
13:48 11-10-2020
Ալիևը հայտարարել է Երևանի հետ բանակցելու Բաքվի պատրաստակամության մասին
18056 դիտում
17:50 28-10-2020
Ալիևը հայտարարել է առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին
3759 դիտում
20:37 31-07-2018
Դոնալդ Թրամփը հայտարարում է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին