4648 դիտում
11:00 25-11-2018
Ռուսական արվեստի թանգարանում ԵՊԲՀ ուրոլոգները հանդիսավոր պայմաններում ստացան իրենց ավարտական դիպլոմները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախորդ տարի ձևավորված ավանդույթի համաձայն ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի 2015-2018թթ. ուսումնական տարիների Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատորները իրենց ավարտական դիպլոմները ստացան Ռուսական արվեստի թանգարանում:
Վայրը պատահական չէր ընտրված. թանգարանը բացվել է բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի մրցանակակիր, ուրոլոգ Արամ Հակոբի Աբրահամյանի՝ ռուս գեղանկարիչների շուրջ 350 կտավների անձնական հավաքածուի հիման վրա:
Արժեքավոր այս հավաքածուն 1984 թվականին անվանի բժիշկը նվիրաբերել էր հայ ժողովրդին:
Նորավարտ 11 շրջանավարտին ավարտական դիպլոմներ հանձնեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բժշկական գիտա-ուսումնական կենտրոնի տնօրեն, նույն համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Արամայիս Կամալովը:
Նրանք բժիշ-մասնագետներին ու արդեն նաև կրտսեր գործընկերներին մաղթեցին նորանոր անձնական և մասնագիտական հաջողություններ՝ ի նպաստ պացիենտների առողջության պահպանման և ոլորտի զարգացման:
Նշենք, որ դիպլոմների հանձնման արարողության ընթացքում Արամ Աբրահամյանի հայրենանվեր գործունեության լուսաբանման և նրա նվիրաբերած մշակութային արժեքների պահպանման համար ԵՊԲՀ-ի և Հայկական ուրոլոգների ասոցիացիայի կողմից շնորհակալագիր հանձնվեց Ռուսական արվեստի թանգարանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1760 դիտում
17:43 25-07-2019
ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմները
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված