1262 դիտում
22:55 25-07-2019
Պետք է վերանայենք կրթական ծրագրերն ու դասագրքերը. քննարկում` ԿԳՄՍ նախարարությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի այս տարվա մասնակիցներին:
Ողջունելով ուսուցիչներին` նախարարի տեղակալը նշել է, որ սփյուռքում կուտակված մասնագիտական ներուժի բացահայտումը կարևոր է ինչպես սփյուռքի, այնպես էլ Հայաստանի դպրոցների զարգացման և մրցունակության բարձրացման առումով: Նրա խոսքով` սփյուռքում աշխատող ուսուցիչները կապող օղակ են` ճանաչելու սփյուռքի մասնագիտական ներուժը նաև նրանց մասնակից դարձնելու այն կրթական բարեփոխումներին, որոնք այժմ նախաձեռնել է նախարարությունը: Արևիկ Անափիոսյանը հավելել է, որ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակային վերանայումը ևս նախարարության օրակարգում է:
Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ և խնդիրներ: Մասնավորապես հարց է բարձրացվել սփյուռքի մեկօրյա դպրոցների համար կազմել ավելի թեթև, բեռնաթափված կրթական ծրագիր, որը հնարավոր կլինի շաբաթական մեկ օր դասավանադելով ամբողջությամբ կատարել: Նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն այժմ գտնվում են ԿԳՄՍ նախարարության գործառույթների շրջանակում և այդ ուղղությամբ քննարկումներ արդեն եղել են. «Պետք է վերանայենք կրթական ծրագրերն ու դասագրքերը` դրանց ներգրավելով նաև սփյուռքի մեկօրյա դպրոցների մասնագիտական ներուժն ու փորձը»,- նշել է Արևիկ Անափիոսյանը:
Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման 2019 թվականի ծրագիրը մենկարկել է հուլիսի 1-ին: Այս տարի ծրագրին մասնակցում է մոտ 6 տասնյակ ուսուցիչ՝ 16 երկրից: Մասնակից երկրներից են ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Իրան, Իրաք, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա:
Սփյուտքահայ ուսուցիչների վերապատրասման ծրագրի փակումը տեղի կունենա հուլիսի 26-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
52435 դիտում
19:48 13-04-2017
2018-2019 կրթական տարվանից աշակերտները կազատվեն դասագրքերը դպրոց տանելու պարտականությունից
Այս բաժնից
985 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»