44612 դիտում
11:43 26-07-2019
Գավառի մանկատանը մատակարարված անորակ սնունդը հայտնաբերել է մանկատան տնօրենը, մինչդեռ որոշ մարդիկ փորձում էին նախարարի մոտ իրենց «բարի փերի» ներկայացնել
«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը՝ իր կողմից կազմված արձանագրության համաձայն, հուլիսի 26-ին ստացել է «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին համապատասխանող սնունդ: Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր հաստատությանը մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական հատկանիշները և արձանագրում անգամ աննշան թերությունները: Այս անգամ ևս հենց մատակարարման պահին նկատել և արձանագրել ենք թերությունները և հրաժարվել ընդունել մատակարարված խմբաքանակը»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
ՊՈԱԿ-ի տնօերնը տեղեկացրել է, որ նույն օրը «Ցիկլոիդ» ՍՊԸ-ի կողմից մատակարարված 50 լ հյութի տուփերի վրա բացակայել է համապատասխան մակնշումը՝ հյութի մեջ առկա առնվազն 40 % թարմ մրգերի և պտուղների ծավալային մասին տեղեկատվություն առկայության վերաբերյալ: Այս խմբաքանակը ևս մանկատունը չի ընդունել: Այն փոխարինվել է տեխբնութագրին համապատասխանող ապրանքով:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Գավառի մանկատան սննդի ընդունման հանձնաժողովը մատակարարված սննդի արտաքին տեսքի զննությամբ հայտնաբերել էր, որ 10 կգ պղպեղը և 50 կգ խնձորը ընդհանրապես չէր մատակարարվել, իսկ մատակարարված միսը չի համապատասխանում ՊՈԱԿ-ի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին:
Մանկատան տնօրինությունը հրաժարվել էր ընդունել մատակարարված ապրանքի հերթական խմբաքանակը և տեղում համապատասխան արձանագրություն կազմել՝ ահազանգելով նաև Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ պահանջելով համապատասխան մասնագիտական եզրակացություն: Նույն օրը փորձանմուշը ուղարկվել է լաբորատոր փորձաքննության: Այս մասին համապատասխան կարգով տեղյակ է պահվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչությունը: Բացի այդ, ՊՈԱԿ-ի տնօրինությունը պահանջել է լրացնել չմատակարարված սննդի խմբաքանակը, ինչպես նաև փոխարինել կասկածի տեղիք տված մսամթերքը: Մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները:
Նմանատիպ նյութեր
28983 դիտում
14:47 28-10-2016
ԱԱԾ-ն բացահայտում է դատավորի իրական դեմքը, մինչդեռ նա իրեն համարում էր «բարի փերի». ՏԵՍԱՆՅՈւԹ
13470 դիտում
16:52 10-04-2014
Գավառի ոստիկաններն ու Գավառի մանկատան տնօրենը Երևանում հայտնաբերել են մանկատունը ինքնակամ լքած սանին
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված