211652_close_icon
views-count28986 դիտում article-date 14:47 28-10-2016

ԱԱԾ-ն բացահայտում է դատավորի իրական դեմքը, մինչդեռ նա իրեն համարում էր «բարի փերի». ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Ինչպես հայտնոմ են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, Իշխան Բարսեղյան Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Ի դեպ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նշված դատավորի կատարած «քաջագործությունների» մասին նյութեր էր հրապարակել, որից հետո «մեծն» դատավորը նեղսրտել էր՝ հայտարարելով, թե [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն արատավորում է իր «բարի» համբավը։ Մեր լրագրողին էլ ասել էր. «Դատական համակարգում մատների վրա կհաշվեք իմ նման արդար ու անշահախնդիր դատավորների, ես գիտեմ, որ այդ ամենը պատվեր է, բայց իմ նման անբասիր դատավոր, նորից եմ կրկնում, չեք գտնի արդարադատության ոլորտում»։ Մինչդեռ, ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը երբեք չի սխալվում, «գողի ու բ..-ի օրը 40 օր է»։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/29/58119/]հայտնել [/url]էինք, այս տարվա հունիսի 26-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հրապարակել էր, որ Արդարադատության խորհուրդը պատրաստվում է քննարկել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը։ Տպավորություն էր, որ դատական համակարգը քաղաքական կամք է դրսևորում` ինքնամաքրվելու, բայց, դեռևս մեզ համար անհայտ պատճառներով, խորհուրդը կարճել էր Բարսեղյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Հայտնել էինք, որ պատճառներին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դեռ կանդրադառնար, սակայն այդժամ ներկայացրել էինք «սուրբ» դատավորի վերաբերյալ ոչ այնքան սուրբ փաստեր: Ի դեպ, նրա մասին ոչ այնքան սուրբ փաստերն առկա են հենց Դատալեքսում: Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Դատալեքսում առկա են 4 դատական գործեր, որոնցով պատասխանող է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Մասնավորապես, մեկ գործով քաղաքացի Էդգար Յուրիկի Մնացականյանը, դիմելով դատարան, հայտնել էր, որ իր և պատասխանող Իշխան Բարսեղյանի միջև 22.01.2014 թվականին կնքվել էր փոխառության պայմանագիր, ըստ որի վերջինս հայցվորից ստացել է 35000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է այն վերադարձնել մինչ 22.06.2014 թվականը, սակայն պարտավորության ժամկետը լրացել էր, բայց պատասխանողը հրաժարվել էր այն կատարելուց: Ելնելով վերոգրյալից՝ խնդրել էր պատասխանող Իշխան Արամայիսի Բարսեղյանից հօգուտ իրեն բռնագանձել 35.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները` սկսած 23.06.2014թ. մինչև պարտավորության դադարման օրը: Թե հետո ինչ մեթոդներ էր գործի դրել դատավոր Բարսեղյանը, բայց հայցվորն, ի վերջո, հետ էր վերցրել իր հայցադիմումը և գործը կարճվել էր: Մեր տեղեկություներով Բարսեղյանը փորձել էր, ժողովրդի լեզվով ասած, քցել պարտատիրոջը, սակայն հասկանալով, որ համը դուրս է գալիս ու տուժողը դիմել է դատարան, արագ միջոցներ էր ձեռնարկել: Ի դեպ, այս «սուրբ» դատավորի վերաբերյալ բոլոր գործերը փողի հետ էին կապված: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր