211652_close_icon
views-count3514 դիտում article-date 15:04 26-07-2019

Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում կնշվի Վարդավառի տոնը

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից, Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում կազմակերպվելու է Վարդավառի տոնի առթիվ միջոցառում: Տեղեկացնում են Ազգային ժողովից։ Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը: Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած հայկական ձեռագործ գորգեր: Նախատեսված են գորգագործության վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, քվեսթային խաղ: Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

Նմանատիպ նյութեր