Մոսկովյան օդանավակայաններում այսօր առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել
Մոսկովյան օդանավակայաններում շաբաթ առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել, հայտնում է [url=https://ria.ru/20190727/1556928261.html?fbclid=IwAR0NoN_AH7F3ezlFU1lbS17pMQ9P2gd4TF9JpGV5KGLlEuQYyurX4ursPLY]ria.ru[/url]-ն՝ «Яндекс. Расписание» ծառայությանը հղումով:
Երևանյան ժամանակով ժամը 08։51-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում 6 չվերթ է հետաձգվել, իսկ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 22, չեղարկվել՝ 13 չվերթ, «Շերեմետևո»-ում 13 չվերթ է հետաձգվել:
Չվերթների չեղարկման ու հետաձգման պատճառների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:
Ըստ օդերևութաբանների՝ Մոսկվայում այս օրը կարող է դառնալ հուլիս ամսվա ամենաշոգ օրերից մեկը: Սպասվում է 27-29 աստիճան տաքություն: