3341 դիտում
14:39 27-07-2019
Վայոց Ձորի մարզը կապահովվի բարձրորակ ակնաբուժական ծառայություններով՝ ներառյալ աչքի վիրահատությունները
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մոտ մեկ ամիս առաջ Վայոց ձերի սահմանապահ/սահմանամերձ բնակավայրեր (Խաչիկ, Նոր Ազնաբերդ, Խնձորուտ, Բարձրունի) այցելության ժամանակ բնակիչների եւ համայնքների պատասխանատուների հետ զրույցներում պարզեցի, որ թշնամու ուղիղ նշանառության տակ ապրող մեր հայրենակիցները վատ ճանապարհների, սուղ միջոցների, սխալ պատկերացումների եւ գուցե այլ պատճառներով կուտակել են ատամնաբուժական եւ ակնաբուժական մեծածավալ խնդիրներ։
Այցի հաջորդ օրն իսկ հանդիպեցի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, ով միանգամից ընկալեց խնդրի կարեւորությունն ու հրատապությունը։
Նախ, նախարարությունում սահմանամերձ բնակավայրերում բուժհաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար հատուկ նշանակում կատարեց։ Այդ պաշտոնյայի հետ արդեն հասցրել եմ հանդիպել եւ իմ դիտարկումները փոխանցել։
Նախարարը խոստացավ հատուկ ուշադրության տակ առնել Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի ատամնաբուժական, ակնաբուժական խնդիրները՝ այդ գործում ներգրավելով Երեւանի առաջատար հիվանդանոցների եւ կլինիկաների պրոֆեսիոնալ ներուժը։
Քիչ առաջ նախարարը հայտնեց, որ Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշվել է, 5-րդ մարզային կենտրոնը բացել Եղեգնաձոր քաղաքում՝ որով Վայոց Ձորի մարզը կապահովվի բարձրորակ ակնաբուժական ծառայություններով՝ ներառյալ աչքի վիրահատությունները։
Նախարարի հավաստմամբ՝ որոշվել է, որ մասնագետների համատեղ այցելություններ կարվեն Վայոց Ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական եւ ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար։
Շտապում եմ այս կարեւոր տեղեկությունները հայտնել սահմանամերձ/սահմանապահ բնակավայրերի բնակիչներին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին շնորհակալություն հետեւողական աշխատանքի համար»։
Նմանատիպ նյութեր
4932 դիտում
14:22 25-03-2017
Ապրիլի 1-ից աչքի կատարակտի անվճար վիրահատությունները հասանելի կլինեն բնակչության որոշ խմբերի համար
Այս բաժնից
661 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
736 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
604 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից