76791 դիտում
15:33 27-07-2019
Կրակոցներ Երևանում․ 2 դիմակավորված անձինք փորձել են թալանել «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրենի տունը
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Տիչինայի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ իրենց տուն գող է մտել, որից հետո նա դիմել է փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։20-04։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված 2 անձ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված տան հյուրասենյակի պատուհանը բացել են և մտել ներս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանատեր՝ 52-ամյա Էդուարդ Մելքոնյանն այդ պահին իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո արձակված կրակոցների ձայները լսելով դիմակավորված անձինք դիմել են փախուստի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործույթունը կատարելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ոստիկանության Մաշտոցի բաժին են կասկածանքով բերման ենթարկել Երևանի բնակիչ 25-ամյա մի քաղաքացու, ով ներկայացվել է Աջափնկյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։
Ոստիկաններն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մյուս հանցակցի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Է․ Մելքոնյանն աշխատում է «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրեն։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։