6158 դիտում
15:59 27-07-2019
CNN-ի հունական ծառայությունը Հայաստանի ՏՏ ոլորտը համարում է Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը
CNN-ի հունական ծառայության 3 րոպեանոց [url=https://www.cnn.gr/focus/story/185514/kanto-opos-i-armenia-mia-silicon-valley-ston-kaykaso]ռեպորտաժում[/url] Կոստաս Պլիակոսը ուսումնասիրում է Հայաստանի ՏՏ ոլորտը՝ Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը՝ ներկայացնելով երկրի տեխնոլոգիական զարգացումները եւ ձեռքբերումները սկսած մայրաքաղաքի սկսնակ ընկերություններից մինչև հեռավոր մարզերում գտնվող նորարարական կենտրոններ: Այցի հիմնական նպատակը ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսն է (WCIT), որը տեղի է ունենալու հոկտեմբերին Երեւանում:
Այս ռեպորտաժի իրականացումը հնարավոր է դարձել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ (EuFoA) և WCIT 2019- ի համատեղ ջանքերով: Վերջիններս օրեր առաջ կազմակերպել էին եվրոպական լրագրողների մեդիա ուղևորություն դեպի Հայաստան` նպատակ հետապնդելով սևեռել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը Հայաստանի մեծ ներուժ ունեցող ՏՏ ոլորտի վրա:
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1740 դիտում
17:21 27-08-2018
«Արփայի հովիտը»՝ տարածքային բրենդ. Վայոց ձորում առաջին քայլեր են կատարվում
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2875 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր