Արի մարզադաշտ. Պորտուգալիայի և Իսպանիայի Մ-19 հավաքականների ավագների կոչը հայ երկրպագուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում այսօր կավարտվի մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը:
20:30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում գավաթը կվիճարկեն խմբային փուլում Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցներ Պորտուգալիայի և Իսպանիայի ընտրանիները:
Խաղից առաջ երկու հավաքականների ավագները՝ Աբել Ռուիզը (Իսպանիա) և Վիտոր Ֆեռեյրան (Պորտուգալիա) իրենց մայրենի լեզվով ու հայերենով մարզադաշտ գնալու կոչ են արել:
Տեսանյութերը հրապարակվել են «Մ19-Եվրո 2019» ֆեյսբուքյան պաշտոնական էջում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/27/euro2019/1000312]Armsport.am[/url]-ը