77493 դիտում
20:26 27-07-2019
Արտակարգ դեպք Երևանում. Էրեբունու տարածքում կառուցվող ռեստորանային համալիրի վերելակը պոկվել է. 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, (ԼՐԱՑՎԱԾ)
Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 82 հասցեում երկհարկանի ռեստորանային համալիրի վերելակը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է, որի մեջ եղել է 2 աշխատակից և նրանց հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Վիրավորներից մեկին նշված վայրից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին էլ՝ հրշեջ-փրկարարները:
Վիրավորները՝ ըստ բժիշկների հայտարարության, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Սուքիասյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բաժնի պետ Վ. Վարդանյանը մեկնել է հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, մինչև կմոտենա Էրեբունու բաժնի հետաքննիչը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հնարավոր է, դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
***
Այս պահին դեպքի վայր ժամանեց Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Քննչական խումբն այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում:
22:30.
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ[color=#EF2929] քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ 45-ամյա Էդմոն Թադևոսյանը, ով հիվանդանոցում մահացել է, իսկ վիրավորը 59-ամյա Արայիկ Մարտիրոսյանն է:
Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [/color]
[color=#CC0000]***
28/07/2019
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցոմ մահացել է նաև երկրորդ վիրավորը՝ 59-ամյա Ա. Մարտիրոսյանը։[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+