1548 դիտում
16:58 28-07-2019
ԱՄՆ-ն բանակցություններ է պահանջում, թալիբներն էլ իրենց պայմաններն են առաջադրել
ԱՄՆ-ի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը հայտարարել է, որ աֆղանական իշխանությունների և «Թալիբան» շարժման միջև բանակցությունները կսկսվեն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի ու թալիբների միջև համաձայնություն կնքվի, հայտնում է Reuters-ը։
«Քաբուլում խոսակցություններ են շրջանառվում դրա շուրջ, և ես ցանկանում եմ պարզաբանել իրավիճակը. այդ բանակցությունները կկայանան միայն այն դեպքում, երբ մենք մեր սեփական համաձայնությունը կնքենք»,-Twitter-ի իր էջում գրել է նա։
Գործակալության փոխանցմամբ՝ թալիբները չեն պատրաստվում ուղիղ բանակցություններ վարել Աֆղանստանի կառավարության հետ այնքան ժամանակ, մինչև չհայտարարվի երկրից արտասահմանյան զորքերի դուրսբերման մասին։
Աֆղանստանի՝ խաղաղության հարցերով նախարար Աբդուլ Սալամ Ռահիմի խոսքով՝ միջաֆղանական բանակցությունները կարող են մեկնարկել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։
Նմանատիպ նյութեր
2289 դիտում
12:58 07-03-2020
Թալիբներն ամենայն հավանականությամբ կհրաժարվեն ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրից. NBC
1273 դիտում
14:40 24-08-2015
Պակիստանում թալիբներն ազատ են արձակել պատանդ վերցված չինացուն
2994 դիտում
22:09 04-11-2018
Թալիբներն Աֆղանստանում ռազմակայան են զավթել
Այս բաժնից
1111 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post
1063 դիտում
22:31 08-02-2025
Կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
1231 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է